Սաղմոն ատլանտյան “Պրեմիում” Ֆիլե

Sale!

Սաղմոն ատլանտյան “Պրեմիում” Ֆիլե

16,500 AMD 16,000 AMD

Category: Product ID: 3233

Description

Սաղմոնը արդարև համարվում է «սաղմոնազգիների թագուհի»: Սա ամենահամեղ և դելիկատեսային ձկներից է, անունն արդեն իսկ պարգևում է հոգուն ինչ-որ ազնվական բանի մասնակից լինելու մի զգացում՝ վարդագույն ֆիլե. Ազնվական ​​սննդամթերք հանդիսանալով՝ սաղմոնի ֆիլեն ունի հիանալի համ և չունի ձկնային սպեցիֆիկ հոտ:

Բաղադրությունը եւ հատկությունները

Սաղմոնը շատ սաղմոնազգիների ընտանիքին պատկանող ձկների նման սպիտակուցի գերազանց աղբյուր է (100 գ ձուկը պարունակում է օրական նորմայի կեսը): Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, յոդ, կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ցինկ, ֆտոր և օմեգա-3 թթու, որը հանդիսանում է արդյունավետ բաղադրիչ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում: Բացի այդ, սողմոնի միսը պարունակում է A, B, D, C, PP, H վիտամինների կոմպլեքս, ինչի շնորհիվ այս ձուկը դառնում է կրկնակի օգտակար: Սաղմոնի պարբերաբար օգտագործումը բարձրացնում է դիմադրողականությունը, բարելավում է արյան շրջանառությունը և աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ինչպես նաև նյարդային համակարգի վիճակը: Թույլ աղեցված սաղմոնը, ըստ փորձագետների, կանխարգելում է թրոմբոֆլիբիտի զարգացումը: