Description
Սաղմոնը ոչ միայն սաղմոնազգիների ընտանիքին պատկանող ձուկ է, այլև նրան անվանում են «սաղմոնազգիների թագուհի», նաև ազնվական և ատլանտյան սաղմոն: Սաղմոնը առանձնանում է ցեղակիցներից վառ արծաթյա թեփուկներով, առանց կողի ստորին հատվածի պուտերի: Սաղմոնի մեջքը ունի կապտարծաթավուն երանգի փայլ: Սա բավականին մեծ ձուկ է, իսկ որոշ առանձնյակների երկարությունը հասնում է մինչեւ 1,5 մ:
Սաղմոնը սննդակարգում ներառելու պատճառները.
- Սաղմոնի միսը դրական ազդեցություն է ունենում ոսկրային կառուցվածքի և հոդերի վիճակի վրա:
- Ատլանտյան սաղմոնը «ավելի խելացի և երջանիկ է դարձնում»: Ապացուցված է, որ այն նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգները, թշնամանքը երիտասարդների շրջանում:
- Սաղմոնը բարելավում է սիրտ-անոթային համակարգի առողջությունը: Եթե դուք ներառեք սննդակարգում շաբաթական 2-3 անգամ կարմիր ձուկ, ապա կնվազեցնեք առիտմիայի, սրտի կաթվածի ռիսկը և այլն:
- Սաղմոնը պաշտպանում է ձեր աչքերի առողջությունը:
- Սաղմոնը օգնում է նորածինների մարմնի ձևավորմանը: Սաղմոնի օգտագործումը հղիության ժամանակ կօգնի բարձրացնել ապագա երեխաների հակվածությունը ուսման նկատմամբ և առաջադիմությանը ուսման մեջ: