Սաղմոն ատլանտյան “առանց գլխի”

Սաղմոն ատլանտյան “առանց գլխի”

12,500 AMD

Category: Product ID: 3229

Description

Սաղմոնը ոչ միայն սաղմոնազգիների ընտանիքին պատկանող ձուկ է, այլև նրան անվանում են «սաղմոնազգիների թագուհի», նաև ազնվական և ատլանտյան սաղմոն: Սաղմոնը առանձնանում է ցեղակիցներից  վառ արծաթյա թեփուկներով, առանց պուտերի կողի ստորին հատվածում: Սաղմոնի մեջքը ունի փայլ՝ կապույտ և արծաթյա երանգի: Սա բավականին մեծ ձուկ է, և որոշ առանձնյակների երկարությունը հասնում է մինչեւ 1,5 մ:

Սաղմոնը սննդակարգում ներգրավելու պատճառները.

1)       Սաղմոնի միսը դրական ազդեցություն է ունենում ոսկորային կառուցվածքի և հոդերի վիճակի վրա:

2)       Ատլանտյան սաղմոնը «ավելի խելացի և երջանիկ է դարձնում»: Ապացուցված է, որ այն նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգները, թշնամանքը երիտասարդների շրջանում:

3)       Սաղմոնը բարելավում է սիրտ-անոթային համակարգի առողջությունը: Եթե դուք ներառեք սննդակարգում շաբաթական 2-3 անգամ կարմիր ձուկ, ապա կնվազեցնեք առիտմիայի, սրտի կաթվածի ռիսկը և այլն:

4)       Սաղմոնը պաշտպանում է ձեր աչքերի առողջությունը:

5)       Սաղմոնը օգնում է նորածինների մարմնի ձևավորմանը: Սաղմոնի օգտագործումը հղիության ժամանակ կօգնի բարձրացնել ապագա երեխաների հակվածությունը ուսմանը և առաջադիմությունը ուսման մեջ: